ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Պոմպեոն փորձել է բարելավել ռուս-ամերիկյան հարաբերությունները. The Washington Post
17:30, 15.05.2019 | mamul.am
4663 | 0

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նշել է, որ ինքը երեքշաբթի Սոչի է եկել նախագահ Դոնալդ Թրամփի առաքելությունն իրագործելու նպատակով, որպեսզի բարելավի ռուս-ամերիկյան հարաբերությունները: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:

«Կան տեղեր, որտեղ մեր երկու երկրները կարող են համագործակցել, կառուցողական լինել, հետապնդել նույն շահերը: Մենք կարող ենք համատեղ աշխատել՝ դարձնելով մեր երկու ժողովուրդներին, ինչպես նաև ողջ աշխարհն ավելի հաջողակ»,- հանդիպման սկզբում ասել է Պոմպեոն Պուտինին:

«Նախագահ Թրամփն ուզում է անել այն ամենն, ինչ կարող ենք»,- ավելացրել է ԱՄՆ պետքարտուղարը: The Washington Post-ի հաղորդմամբ՝ Իրանի, Վենեսուելայի և ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետ կապված Պոմպեոն և Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի համատեղ ասուլիսում իրարամերժ դիրքորոշումներ են արտահայտել: Չնայած դրան, Պոմպեոյի Ռուսաստան արված առաջին այցը նախագահ Թրամփի վարչակազմի նոր լուրջ փորձն Է՝ իր համար համաշխարհային ասպարեզում քաղաքական ամենավտանգավոր հարաբերություններում նոր հենարան գտնելու տեսանկյունից:

Պոմպեո-Լավրով մի քանի ժամ տևած և Պոմպեո-Պուտին 90 րոպեանոց բանակցություններից հետո Կրեմլում արտաքին հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը գնահատել է Պոմպեոին «ոչ վատ, ռեալ բանակցությունների» անցկացման համար: Թրամփը դեռ նախընտրական շրջանում ցանկություն էր հայտնել համաշխարհային մարտահրավերների հարցում համագործակցել Ռուսաստանի հետ: Բայց նա երբեք այդ հարցում հետևողականություն չի ցուցաբերել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր