ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«10 000-ական դրամ է բաժանվում դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Քոչարյանի աջակիցներին». նախկին ոստիկան
17:55, 15.05.2019 | mamul.am
6754 | 0

Քիչ առաջ դատարանի բակում Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարող քաղաքացիներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ իրենց մեջ կա մի մարդ, ով հենց նոր խոստովանեց, որ գումար է վերցրել Սաքո անունով մի մարդուց, ով ոստիկանության գնդապետ է եղել: Նա նշեց, որ Սաքո անունով անձնավորությունը 10 000-ական դրամ է բաժանում դատարանի դիմաց Քոչարյանին աջակցող մարդկանց, որպեսզի բողոքի ակցիա իրականացնեն:

Ոստիկանները փորձում են մանրամասներ իմանալ այդ մարդուց: Քաղաքացին նշում է, որ ինքը նույնպես նախկինում ոստիկանության աշխատակից է եղել:

Հավաքվածները բղավում են «ամոթ, ամոթ»:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվում է Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր