ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Արսենալ»-ն անվտանգության երաշխիքներ է սպասում ՈՒԵՖԱ-ից
19:30, 15.05.2019 | mamul.am
3412 | 0

Լոնդոնի «Արսենալ»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության երաշխիքներ է սպասում ՈՒԵՖԱ-ից՝ Եվրոպայի լիգայի եզրափակչին Հենրիխ Մխիթարյանի մասնակցության շուրջ։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ երաշխիքների մասին պաշտոնապես կհայտարարվի 24 ժամվա ընթացքում։

Նշենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ» - «Չելսի» հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 29-ին՝ Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր