ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Volkswagen-ը գաղտնազերծել է նոր Golf-ի արտաքին տեսքը
22:35, 15.05.2019 | mamul.am
8270 | 0

Համացանցում հայտնվել է Volkswagen Golf-ի 8-րդ սերնդի պաշտոնական դիզայն-սքեթչը: Դատելով այդ լուսանկարից՝ հաջորդ Volkswagen-ը կունենա խոշորացված ռելիեֆային կապոտ, այլ օպտիկա՝ միավորված նեղ ռադիատորային ճաղավանդակի հետ, ինչպես նաև՝ ավելի ցածր տանիք:

Ինչ վերաբերում է սրահին, ապա դրանում կլինի անալոգային ցուցիչների նվազագույն քանակություն, նորույթը կստանա ամբողջովին թվային վահանակ:

Նորույթը նաև 35-70 կգ-ով թեթև կլինի, իսկ բեռնախցիկը կմեծանա՝ հասնելով 400 լիտրի:

Շարժիչային գամման կհամալրվի 1,5 լիտրանոց բենզինային տուրբոշարժիչով, ինչպես նաև ՝ 1,5 լիտրանոց դիզելային շարժիչով: Բացի այդ, այն կունենա հիբրիդային ուժասարք՝ կենցաղային էլեկտրացանցից լիցքավորվելու հնարավորությամբ:

Volkswagen-ը գաղտնազերծել է նոր Golf-ի արտաքին տեսքը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր