ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 33-րդ տուրի ամփոփում
12:40, 16.05.2019 | mamul.am
1849 | 0

Մայիսի 14-ին և 15-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 33-րդ տուրի հանդիպումները։ «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը «Բանանց»-ի հետ։ Գոլերը՝ Արթուր Միրանյան, 47 («Փյունիկ»), Կարեն Մելքոնյան, 55 («Բանանց»)։ «Ալաշկերտ»-ը Երևանում նվազագույն հաշվով հաղթեց «Շիրակ»-ին։ Գոլի հեղինակ դարձավ Գուստավո Մարմենտինին։

«Արցախ ՖԱ»-ը Երևանում նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասար Կապան»-ին։ Գոլի հեղինակ դարձավ Արգիշտի Պետրոսյանը՝ 17-րդ րոպեին։ «Արարատ»-ը սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Լոռի ՖԱ»-ին։ Գոլի հեղինակ դարձավ Ռազմիկ Հակոբյան՝ հանդիպման 70-րդ րոպեին։

Մրցաշարային աղյուսակը՝ 33-րդ տուրից հետո

1. «Փյունիկ»` 56 միավոր
2. «Արարատ-Արմենիա»՝ 52 միավոր
3. «Բանանց»՝ 51 միավոր
4. «Ալաշկերտ»՝ 49 միավոր
5. «Լոռի ՖԱ»՝ 39 միավոր
6. «Շիրակ»՝ 36 միավոր
7. «Գանձասար-Կապան»՝ 31 միավոր
8. «Արցախ ՖԱ»՝ 24 միավոր
9. «Արարատ»՝ 22 միավոր

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր