ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ռոբերտ Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ, հետևաբար կալանքը չի կարող կիրառվել». Արամ Օրբելյան
13:05, 16.05.2019 | mamul.am
4119 | 1

«Կալանքի հիմքերի բացակայության վերաբերյալ պաշտպանական կողմի դիրքորոշումը հետևյալն է՝ Ռոբերտ Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ, հետևաբար կալանքը չի կարող կիրառվել, երկրորդ՝ 300.1 հոդվածը չի կարող կիրառվել 2008-ին տեղի ունեցած արարքի նկատմամբ, երրորդ՝ 300.1-ով նախատեսված մի շարք արարքներ չեն կարող քննվել այստեղ, քանի որ կա նախագահական անձեռնմխելիություն»,- հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ հավելելով, թե «մեղադրական կողմը կարող է վերցնել Թումանյանի պատմվածքների ժողովածուն և ասել՝ սա մեղադրական եզրակացություն է»:

Ըստ նրա՝ նախագահին տրված է իրավասություն՝ գործողություն իրականացնելու. «Դատարանը պետք է անդրադառնա անձեռնմխելիության ինստիտուտին ու պարզի՝ արդյոք պարոն Քոչարյանը դուրս է եկել իր իրավասությունների շրջանակից, թե չէ, բայց մնալով այս փուլի գործողությունների շրջանակներում: Եթե չեք կարող պարզել, պետք է անձեռնմխելիության ինստիտուտը կիրառվի»,- շարունակեց փաստաբանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր