ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+27 °C
ԿԳՆ-ն` առաջին դասարանցիների առցանց հերթագրման մասին
14:15, 16.05.2019 | mamul.am
3647 | 0

ՀՀ ԿԳ նախարարության ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել. «Հարգելի՛ ծնողներ, Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգում հայտագրված բոլոր անձանց ավտոմատացված եղանակով ուղարկվել են հաղորդագրություններ նշված էլեկտրոնային հասցեներին: Նամակը չստանալու պատճառները տարբեր են, ուստի հայտնում ենք, որ բոլոր այն ծնողները, ովքեր հայտը չեղարկելու խնդիր չունեն, PIN CODE-ի անհրաժեշտություն չունեն: Անհրաժեշտ է պարզապես ներկայացնել պահանջվող փաստաթղթերը դպրոց՝ երեխայի գրանցումն ավարտելու համար: Կից՝ պահանջվող փաստաթղթերի ցանկը:

1. Դիմում` ուղղված տնօրենին
2. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք,
3. Ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը,
4. 2 լուսանկար՝ 3x4 չափսի,
5. Երեխայի Հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք,
6. Վկայագիր «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ»՝ տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողին հատուկ դպրոց ընդունելու համար, առկայության դեպքում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր