ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Թաեքվոնդոյի Հայաստանի հավաքականը չի կարողացել մեկնել աշխարհի առաջնությանը
13:50, 16.05.2019 | mamul.am
2842 | 0

Մայիսի 15-ից 19-ն Անգլիայի Մանչեսթր քաղաքում կայանալիք թաեքվոնդոյի աշխարհի առաջնությանը պետք է մասնակցեր նաև Հայաստանի հավաքականը, որը, սակայն, չի կարողացել մեկնել ստուգատեսին՝ ֆեդերացիայում տիրող խառնաշփոթի պատճառով։

Հայաստանի առաջնության ուշ կայանալու արդյունքում ուշ է ձևավորվել նաև Հայաստանի հավաքականի՝ ստուգատեսին մեկնող կազմը։ Արդյունքում ուշացվել են վիզաները և Հայաստանի հավաքականը չի հասցրել մեկնի առաջնությանը։ Հավաքականը վիզաներն ստացել է այսօր՝ մի քանի ժամ առաջ, և ֆիզիկապես չէր հասցնի մեկնել մրցատեղի։

Հայաստանը ստուգատեսին պետք է ներկայացներ 5 մարզիկ՝ Լևոն Գասպարյանը (54 կգ), Ռոման Հայրապետովը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Սերգեյ Ավանեսովը (74 կգ) և Արսեն Գրիգորյանը (87 կգ)։

Առաջնությանը կհասցնի մասնակցել միայն 87 կգ քաշային Արսեն Գրիգորյանը, ով առաջնությանը կմեկնի մարզիչ Զորիկ Մեքինյանի գլխավորությամբ։ Մյուս մարզիկների գրանցման և կշռման արարողությունները կայացել են երեկ և այսօր։ Նրանք չէին կարող հասցնել մասնակցել դրանց։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր