ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Անհամաչափ ուժի կիրառումը նախատեսված է եղել դեռևս փետրվարի 23-ից». մեղադրող կողմի առարկությունները
20:30, 16.05.2019 | mamul.am
2676 | 0

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը:

Այժմ մեղադրող կողմը ներկայացնում է իր առարկությունները Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման միջնորդությունների և փաստերի դեմ։

Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը գործել է ոչ թե հանրային շահից ելնելով, այլ անձնական դրդումներով. «Եվ ո՞րն է այդ դրդումը՝ ցանկալի իշխանական համակարգը պահելը, իշխանությունը իր մտերիմ Սերժ Սարգսյանին փոխանցելը»,- նշեց դատախազը:

Ավելի վաղ մեղադրող Պետրոս Պետրոսյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի ցուցմունքին, ասել է, որ այդ ցուցմունքը ձեռք է բերվել փետրվարին և գործի նյութերը փետրվարից տրվել են պաշտպանական կողմին. այդ ցուցմունքը պաշտպանական կողմին հասանելի է եղել վաղուց։

«Մենք, մեղադրանք առաջադրելիս, հաշվի ենք առել, որ հրավիրվել է խորհրդակցություն հրամանատարական կազմի հետ, և նրանց ասվել է, որ պետք է բանակը բերվի մարտական պատրաստության վիճակի։ Խոսքը վերաբերում է մի վիճակի, երբ ՀՀ-ում քաղաքական գործընթացները ավարտված չեն եղել, և խնդիր է դրվել միջամտել այդ գործընթացներին»,- ասել է դատախազը։

Պետրոս Պետրոսյանի խոսքով` Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ մարդկանց հրահրել են գնալ քաղաքապետարանին հարող տարածք, որտեղ արդեն տեղակայված էին Զինված ուժերի զորքերը։

Նա նաև հայտարարել է, որ անհամաչափ ուժի կիրառումը նախատեսված է եղել դեռևս փետրվարի 23-ից, իսկ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ մի քանի հարյուր զինծառայող համազարկային կրակ է բացել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր