ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու
20:55, 16.05.2019 | mamul.am
9221 | 0

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ընթացող նիստից հետո գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Նշենք, որ դատարանը պաշտպանական կողմին հայտարարություն անելու հնարավորություն չտվեց:

Դատարանը որոշումը կհրապարակի մայիսի 18-ին ժամը, 16:00-ին:

Հիշեցնենք, որ դատարանը չորս օր դռնբաց կարգով քննում էր Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր