ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հիմա գոյություն չունի միջնորդություն պարոն Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին». Հայկ Ալումյան
21:25, 16.05.2019 | mamul.am
4603 | 0

Այսօր դատական նիստի ավարտից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ այսօր նիստի ժամանակ դատախազությունը քննադատում էր ինքն իրեն՝ 2009 թվականին կայացրած որոշման համար. «Դատախազությունը այսօր սուր քննադատության ենթարկեց ինքն իրեն, ասաց՝ չի հասկանում ՝ ինչի ա 2009 թվականին էսպիսի որոշում կայացվել»,- ասաց Ալումյանը:

Անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահների երաշխավորությանը՝ Ալումյանը նշեց. «Օրենքի մեջ չկա որևէ սահմանափակում, թե ով կարող է երաշխավաորություն ներկայացնել: Եթե պատգամավորին դա արգելված չէ, ապա ինչո՞ւ պետք է արգելված լինի նախագահին»:

Ճեպազրույցի ընթացքում նա ընդգծեց, որ նախքան դատարանի խորհրդակցական սենյակ մտնելը, նա հասցրեց ասել, որ եթե չկա միջնորդություն անձին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասով, ապա դատարանը չի կարող իր նախաձեռնությամբ անձին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնել. «Դատարանը դրա իրավունքը չունի: Դատախազությունը միջնորդություն չի ներկայացրել: Այսինքն՝ հիմա գոյություն չունի միջնորդություն պարոն Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարեցնելու մասին, դատարանն էլ իր նախաձեռնությամբ չի կարող դա անել»,- եզրափակեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր