ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Այստեղ մենք որևէ արտառոց բան չպիտի փնտրենք». Աշոտ Ղուլյանը՝ Արցախի նախկին և ներկա նախագահների քայլի մասին
01:50, 17.05.2019 | mamul.am
3098 | 2

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը այն կարծիքին է, որ գլխավոր դատախազին դիմած Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահների ներկայացրած դիմումը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով, զուտ մարդասիրական և գործընկերներային հարաբերությունների արտահայտություն է, որը պետք է դիտել որպես բնական և տրամաբանական քայլ:

«Ես առաջարկում եմ այս ամենին նայել այն կտրվածքով, որ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում: Եվ այնպես ինչպես Երևանում, Ստեփանակերտում էլ կան տարբեր կարծիքներ նույն իրադարձությունների հետ կապված. նույն դեպքը կարող է տարբեր ձև ընկալվել: Ինձ թվում է, որ այստեղ մենք որևէ արտառոց բան չպիտի փնտրենք, պարզապես պետք է հաշվի առնենք, որ մեր իշխանությունների և բոլոր պատասխանատուների խնդիրն է հանրային այս բազմազան կարծիքների մեջ ընտրել և ճիշտը ներկայացնել»,- Հանրայինի եթերում ասել է Ղուլյանը:

Անդրադառնալով Վիտալի Բալասանյանի արձագանքին Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ՝ Աշոտ Ղուլյանը նշել է. «Ովքեր լավ գիտեն վարչապետի և Բալասանյանի հարաբերությունները, նրանց համար շատ պարզ կլինի, որ դա ոչ թե ասվել է որպես պաշտոնական տեսակետ, այլ դա նախևառաջ մասնավոր տեսակետ է: Եվ եթե դա պաշտոնական տեսակետ լիներ, ապա դրանից բացի Արցախում այլ լրացուցիչ մեկնաբանություն և դիրքորոշում կլիներ»,-ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր