ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Տղամարդու քթի խոռոչից հանել են 5 սմ-անոց կենդանի տզրուկներ
23:05, 17.05.2019 | mamul.am
17468 | 0

Չինաստանի Գուանդուն նահանգում բժիշկները պացիենտի քթի խոռոչից հանել են կենդանի տզրուկներ: Նշվում է, որ մակաբույծները սնվելիս են եղել մարդու արյամբ: Տղամարդը դիմել է բժշկին՝ գանգատվելով, որ արդեն 10 օր է քթից հաճախակի արյուն է հոսում: Հիվանդն աշխատում է ցիտրուսի պլանտացիայում ու հաճախ է երեսը լվանում չմաքրված ջրով: Ամենայն հավանականությամբ, այդ ջրից էլ տզրուկների մանր ձվերը հայտնվել են նրա քթում:

Տղամարդու քթի խոռոչից հանել են 5 սմ-անոց կենդանի տզրուկներ

Որքան էլ զարմանալի է, ամեն մի տզրուկն ունեցել է 5 սմ երկարություն: Բժիշկը հայտնել է, որ տզրուկներն անհավանական դիմացկունություն ունեն, դրա համար էլ չեն սատկում անգամ մարդու օրգանիզմում: Նրանք կարող են հասնել անգամ 20 սմ երկարության և դրանք հեռացնելը շատ լուրջ խնդիր է բժիշկների համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր