ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Փաշինյանը` Ադրբեջանում ԻՊ-ի զինյալների հաստատման հնարավորության մասին
22:25, 17.05.2019 | mamul.am
6910 | 0

Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպել է ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արցախյան հակամարտության կոնֆլիկտի սրացման գոտին իսլամիստների համար կարող է դառնալ «շատ լավ առիթ, որ հաստատվեն, օրինակ՝ Ադրբեջանում»: Գրում է Lenta.ru-ն:

Նրա խոսքով՝ Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի զինյալների պարտությունից հետո իսլամիստները «փնտրում են նոր վայրեր, որտեղ կկարողանան իրենց դրսևորել»:

Ինչպես հաստատում է Փաշինյանը՝ Ադրբեջանը շատ հարմար կետ է, որը թույլ է տալիս գործել Իրանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղություններով:

Այդ պատճառներով՝ Արցախում իրավիճակի սրման հաջորդ փուլը, Փաշինյանի կարծիքով, արդեն տեղային բնույթ չի կրի: Նրա խոսքով՝ այս մասին մտորումներ առկա են ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում, Բաքվում և Թեհրանում:

Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը հետաքրքրված է արցախյան հակամարտության խնդրով և կդառնա երաշխավորը, որ այս հարցը լուծվի «բացառապես խաղաղ ճանապարհով»:

Նրա խոսքով` Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ լծակները, որոնք թույլ չեն տա նոր էսկալացիաներ:

«Եվ ես չեմ կարող հավատալ, որ երբ անհրաժեշտ լինի, ռուսները չեն օգտագործի այդ լծակները»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր