ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Դպրոցում ֆիկտիվ գնահատակններ են դրվում». Անահիտ Բախշյան
01:20, 18.05.2019 | mamul.am
5432 | 0

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը, անդրադառնալով Հայոց լեզվի 9-րդ դասարանի քննության կենտրոնացված լինելուն, «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է . «Գիտելիքների թեստավորման կենտրոնն ամեն տարի հոկտեմբերին արտաքին գնահատում է անում դպրոցներում՝ 10-րդ դասարաններում: Այսինքն՝ այն երեխաները, որոնք հունիսին ավարտում են, 95 տոկոս և ավելի բարձր գնահատական են ստանում, հոկտեմբերին գալիս են, ԳԹԿ-ի տվյալներով՝ 25 տոկոսը կտրվում է մայրենիից, 35 տոկոսը` մաթեմատիկայից: Այսինքն՝ դպրոցում ֆիկտիվ գնահատակններ են դրվում»:
Նրա խոսքով՝ ոլորտի խնդրիներից մեկը մարզի և մայրաքաղաքի երեխաներին նույն թեստերը տալն է:

Կրթության փորձագետը այն համոզմանն է, որ դա արդար չէ, և սա հաշվի առնելով՝ պետք է հզորացվեն ՀՀ բոլոր դպրոցները: «Այս քայլերն արվում են նրա համար, որպեսզի բոլոր դպրոցների նկատմամբ վստահություն ունենա հասարակությունը»,- ասել է նա:

Անահիտ Բախշյանի խոսքով՝ լուրջ խնդիր է նաև դպրոցների լիցենզավորման տեղի հարցը. «Դպրոցները, որպեսզի լիցենզիա ստանան, լիցենզավորող կազմակերպությունը պահանջում է որոշակի տեղեկանքներ իրենց ֆիզիկական վիճակի մասին՝ դասասենյակ, տարածք և այլն: Եվ այսօր ես շատ դպրոցների լիցենզիաներով սահմանված թվերն եմ նայել ու չեմ հավատում դրանց»,- ընգծել է փորձագետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր