ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Այսօր Բերձորի ազատագրման օրն է
10:55, 18.05.2019 | mamul.am
4717 | 0

1992 թվականի այս օրը՝ մայիսի 18-ին, հայկական բանակներն ազատագրեցին Հայաստանը Արցախին կապող կենսական նշանակություն ունեցող Բերձոր (Լաչին) քաղաքը:

Քաղաքի ազատագրումով սկսվեց նաև ամբողջ շրջանի՝ Քաշաթաղի շրջանի ազատագրումը:

ԼՂՀ-ն ծանրագույն վիճակում էր՝ չկար էլեկտրագազամատակարարում: Զինամթերքի, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի անհրաժեշտ նվազագույն քանակը տեղափոխվում էր քաղավիացիայի ուժերով:

Մայիսի 13-ին շարունակվեց հայկական ուժերի կենտրոնացումը Զարասլի գյուղի մոտ, որը գտնվում է Շուշիի ու Լաչինի միջև: Այստեղ կենտրոնացվել էին զրահատեխնիկայի տասնյակ միավորներ և մեծաքանակ կենդանի զինուժ: Լաչինի հետ կապը խզված էր, այնտեղ ավերված էին հիվանդանոցը, դպրոցը, տեղական կառավարման մարմնի շենքը:

Մայիսի 15-ին հայկական ջոկատները գրոհեցին բարձունքում գտնվող Աղդամի շրջանի Գյուլաբլու գյուղը: Ադրբեջանական զորքերը, ունենալով քանակային և դիրքային առավելություն, ետ մղեցին գրոհը: Գյուլաբլիի բարձունքից հակառակորդը գնդակոծում էր Ստեփանակերտի և հայկական այլ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը: Մայիսի 17-ին հայկական ուժերը հետ մղեցին ադրբեջանական բանակի գրոհը Շուշիի ուղղությամբ, որին մասնակցեց շուրջ 1000 զինվոր՝ 20 տանկերի ու այլ զրահատեխնիկայի մասնակցությամբ:

ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբի տվյալներով, Լաչինում փոխհրաձգություն էր ընթանում ադրբեջանցիների զինված ուժերի ու տեղաբնակ քրդերի միջև: Սակայն, երբ վերսկսվեց երթևեկությունը Բերձորից Գորիսի շրջան շրջանցիկ ճանապարհով, ադրբեջանական ջոկատները, տեղի բնակչության հետ միասին, սկսեցին շտապ հեռանալ Լաչինից:

Բերձորի ազատագրման արդյունքում բացվեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը եւ ճեղքվեց Ղարաբաղի շրջափակման օղակը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր