Ինչպես արդեն տեղեկացրել էինք, համացանցում թեժ քննարկումներ են ընթանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառման հետ կապված: Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ այդ առիթով հանդես էր եկել հայտարարությամբ` կոչ անելով երկրի ղեկավարներին և իրավապահ մարմիններին քայլեր ձեռնարկել: Նշենք, որ Հայկ Սարգսյանը կիսվել է «Դեմ եմ հանրապետականին» ֆեյսբուքյան խմբի հայտարարությամբ: Րոպեներ առաջ նա վերոնշյալ հայտարարությանը կից գրառում է ավելացրել, որը ներկայացնում ենք ստորև. «Երբ մեղադրյալ Քոչարյանի կողմնակիցները դատարանի շենքում և դատարանի դիմաց հարվածում ու հայհոյում են այլ կարծիք հայտնողներին դա ճնշում չէ՞։ |