ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Քոչարյանի մտքի գոհարներից». Երջանիկ Աբգարյան
03:05, 19.05.2019 | mamul.am
7569 | 0

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանի մտքի գոհարներից: 1996-ի ամռանը գնացել էի Արցախ և սովորությանս համաձայն՝ առաջինը մտա Ստեփանակերտ: Մտածեցի գնալ շուկա և տեսնել ապրանքների տեսականին և գները: Գնացի, ծանոթացա ու զարմացած ուղղվեցի նորաթուխ նախագահ Քոչոյի նստավայրը: Սկսեցի, թե ոնց հասկանանք, որ ձեր շուկայում ՀՀ-ից ներկրած մեծ քանակությամբ գյուղատնտեսական ապրանքներ են վաճառվում երբ ակնհայտ է, որ դրանք Արցախում արտադրվում են: Առաջինը օրինակ բերեցի խնձորը: Նա պատասխանեց, թե Արցախի գյուղացիները չեն կարողանում որակյալ խնձոր և այլ մրգեր արտադրել և դրա համար որակյալ խնձորը ներկրվում է Արարատյան դաշտից: Եվ շարունակեց՝ որպեսզի Ղարաբաղում որակյալ խնձոր արտադրվի, պետք է Արարատյան դաշտի գյուղացիներին բերել Ղարաբաղ, իսկ ղարաբաղցիներին ուղարկել Արարատյան դաշտ: Ապշած էի՝ և սա Արցախի նախագա՜հն է...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր