ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կրկին սկանդալ «Եվրոտեսիլ»-ում. Մադոննան ու իսլանդացիները պարզել են Պաղեստինի դրոշը
12:45, 19.05.2019 | mamul.am
12240 | 0

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում «Եվրոտեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլում ուղիղ եթերում ցուցադրել են Պաղեստինի դրոշը, գրում է The Jerusalem Post-ը: Ամերիկացի փոփ աստղ Մադոննայի ելությի ժամանակ, ով հրավիրվել էր հյուրի կարգավիճակում, երկու պարողներ դրոշներ են ցուցադրել իրենց մեջքի վրա: Դրանցից մեկը Իսրայելինն է եղել, մյուսը՝ Պաղեստինինը:

Ավելի ուշ արդյունքների հրապարկման ժամանակ կադրում երևացել են Իսպանիայի հավակնորդները: Խմբի անդամներից մեկի ձեռքին եղել է դրոշ, մյուսի ձեռքին՝ «Պաղեստին» գրությամբ պաստառ: Իսլանդական Hatari խումբը նախկինում էլ պարբերաբար քննադատել է Իսրայելի վերաբերմունքը Պաղեստինի նկատմամբ:

Եվրոպական հեռարձակողների միությունը դատապարտել է Մադոննայի և իսլանդացի մասնակիցների արարքը՝ հայտարարելով, որ «Եվրոտեսիլ»-ը քաղաքական հարթակ չէ: Հնարավոր է՝ Իսլանդիան պատիժ կրի:

Կրկին սկանդալ «Եվրոտեսիլ»-ում. Մադոննան ու իսլանդացիները պարզել են Պաղեստինի դրոշը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր