ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Google-ը սահմանափակել է Android-ի գործածումը Huawei-ի համար
14:15, 20.05.2019 | mamul.am
5795 | 0

Սահմանափակվել է Huawei սմարթֆոնների նոր նմուշների Google-ի որոշ հավելվածներ մուտք գործելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Այս գործընթացը սկսվել է Թրամփի վարչակազմի հայտարարությունից հետո, որով Huawei-ն ներառվել է այն կազմակերպությունների ցուցակում, որոնց հետ, արտոնագրի բացակայության պայմաններում, ամերիկյան առևտրային ընկերությունները չեն կարող համագործակցել:

Google-ը, մեկնաբանելով տեղի ունեցածն, ասել է, որ «հետևել է կարգին ու վերանայել հետևանքները»: Huawei-ն հերքել է այս մեկնաբանությունը:

Ներկայիս Huawei սմարթֆոնները կարող են շարունակել օգտվել Android-ի ամբողջական փաթեթից: Նոր սմարթֆոնները չեն կարողանա մուտք գործել մի շարք հավելվածներ, ինչպիսիք են` YouTube-ը և Maps-ը:

Բեն Վուդը, CCS Insight-ի խորհրդատվությունից, ասել է, որ Google-ի քայլը «մեծ ազդեցություն կունենա Huawei-ի սպառողական բիզնեսի վրա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր