ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Օզիլն ընթրել է Թուրքիայի նախագահի հետ
13:25, 20.05.2019 | mamul.am
3022 | 0

Լոնդոնի «Արսենալ»-ի՝ թուրքական ծագմամբ կիսապաշտպան Մեզութ Օզիլը նշանածի հետ Ստամբուլի Դոլմաբախչե դղյակում ընթրել է Թուրքիայի նախագախ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Նշվում է, որ Օզիլը նախագահին հրավիրել է հունիսի 7-ին կայանալիք իր՝ Ամինե Գուլսեի հետ հարսանեկան արարողությանը։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Օզիլն Էրդողանի հետ հանդիպել է 2018-ի մայիսին։ Դրանից հետո նա ճնշումների է ենթարկվել գերմանական կողմից և հայտարարել է Գերմանիայի հավաքականում իր մրցելույթները ավարտելու մասին՝ նշելով, որ պատճառը Թուրքիայի նախագահի հետ լուսանկար հրապարակելուց հետո քննադատությունների արժանանալն է։

Օզիլն ընթրել է Թուրքիայի նախագահի հետ
Օզիլն ընթրել է Թուրքիայի նախագահի հետ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր