ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Այսօրվանից Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը իրենց վրա են վերցրել ամբողջ պատասխանատվությունը». Բ. Նավասարդյան
17:20, 20.05.2019 | mamul.am
5185 | 0

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարծում եմ, վերջին օրերի զարգացումների նկատմամբ իրատեսական ընկալումը, հարցերի ձևակերպումը ենթադրում է անհարմար ճշմարտությունը քողարկող բառերից հրաժարում.
1. Այսօրվանից Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմը իրենց վրա են վերցրել ամբողջ պատասխանատվությունը երկրում հետագա զարգացումների համար: Իրենցից է կախված լինելու, կկարողանան այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կարժանանան լայն հանրության հավանությանը, թե կխորացնեն դժգոհությունները: Այլևս չի ստացվելու որևէ կառույցի, կամ քաղաքական ուժի հետ կիսել, կամ նրանց վրա դնել պատասխանատվությունը թերացումների համար: Քաղաքական անզիճում հակառակորդներից բացի այլևս չկա վարչապետի քաղաքական կամքին բաց և արդյունավետ դիմադրություն ցուցաբերող որևէ սուբյեկտ:
2. Հեղափոխական դիկտատուրայի այլընտրանքը Հայաստանում չկայացավ: Որպեսզի հեղափոխական դիկտատուրան չվերացվի սովորական դիկտատուրայի, կամ ամբողջությամբ չձախողվի, իշխանությունները պետք է կարողանան բարեփոխումների գործընթացում ներառել բոլոր առողջ ու կարող մարդկային ռեսուրսները, ինչպես նաև միջազգային համագործակցության հնարավորությունները: Վերջիններս էլ չունեն ազնիվ այլընտրանք, քան ընդունել կառուցողական համագործակցության հրավերը:
3. Այն, որ Արփինե Հովհաննիսյանը նախագահ Արմեն Սարգսյանին փաստորեն առաջարկել է անմիջապես վերցնել երկրի կառավարման ղեկը և դժգոհել է վերջինիս մերժումից, վկայում է նախկինների մոտ իշխանափոխության օրակարգի արդիական դառնալու մասին: Արդյո՞ք, եթե այս պահին առավել լեգիտիմ տարբերակը չաշխատեց, այլ ճանապարհները առայժմ չեն դիտարկվում: Եթե այո, ե՞րբ և ինչպիսի՞ պայմաններում կարելի է սպասել հաջորդ փորձը: Եվ եթե ոչ, ո՞րն է մոտակա ժամանակ իրենց համար առավել գերադասելի երկրորդ սցենարը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր