ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Միջազգային մամուլի անդրադարձը Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչին
16:00, 20.05.2019 | mamul.am
30611 | 0

Ռուսական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչին:

«Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դատարանի կայացրած որոշումից հետո, ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարել է հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկի մասին»,- գրել է DW.COM-ը:

«Նախօրեին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, ԼՂՀ գործող և նախկին ղեկավարների` Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ, ազատել է Ռոբերտ Քոչարյանին: Նրանք երաշխավորել են, որ Քոչարյանը չի խուսափի հետաքննությունից և դատական ​​նիստերից: Գլխավոր դատախազությունը բողոքարկելու է այս որոշումը, քանզի, ըստ դատախազ Պետրոս Պետրոսյանի, ազատության դեպքում Քոչարյանը կարող է միջամտել հետաքննությանը» - հաղորդել է Комсомольская правда-ն:

«ՀՀ կառավարության ղեկավարի կողմնակիցները մայիսի 20-ի առավոտյան արգելափակել են Երևանի ու Հայաստանի մյուս քաղաքների դատարանների ելքերն ու մուտքերը»,- այս վերնագրով է սկսել իր հոդվածը Интерфакс-ը:

МК ТВ-ն ու Vesti-ն նույնպես անդրադարձել են վարչապետ Փաշինյանի երեկվա կոչին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր