ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Դուք մսխում եք ժողովրդի համբերության վերջին փշրանքները». Վահե Գևորգյան
10:30, 21.05.2019 | mamul.am
6322 | 0

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատուկ քոչարյանաուղեղների ու հարակից արբանյակների ուղեղներին տեղ չի հասնում, թե ո՞նց է ստացվել, որ մինչև հիմա իրենց բեմադրված թաղումները իրականի չի վերածվել։ Այն, որ մինչև հիմա ֆռֆռում են, հիմար-հիմար դուրս են տալիս, ու ժողովուրդը մի կերպ իրեն զսպում է, որ չաքուջի ուղիղ հարվածով դատարկ գլուխները չջարդի՝ դա միայն վարչապետի ամենօրյա զսպողական հռետորաբանության շնորհիվ է։ Միայն կատարյալ հիմարն անընդհատ կարող է սադրել արդարության ու վենդետայի կարոտ մի ամբողջ ժողովրդի, ու հույս ունենալ, որ կարող է մարսել։ Հենց հիմա դուք մսխում եք ժողովրդի համբերության վերջին փշրանքները, հետո չասեք թե Ձեզ շանս չի տրվել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր