ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ադրբեջանի կողմից չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ հանձնառության խախտում է». Աննա Նաղդալյան
11:25, 21.05.2019 | mamul.am
4185 | 0

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր ճեպազրույցում պատասխանելով հետևյալ հարցին, թե Ադրբեջանը հերթական լայնածավալ գործողություններն է իրականացնում և որոշակի թվաքանակի դեպքում պետք է հայկական կողմին տեղյակ պահվեր, ինչը չի արվել, և թե Հայաստանն իրազեկո՞ւմ է այդ մասին միջազգային կառույցներին և ի՞նչ վտանգներ է այն պարունակում, նշեց, որ լայնածավալ զորավարժությունների մասին նախապես իրազեկումը դա ԵԱՀԿ հանձնառություն է և նա պետք է տեղյակ պահեր ոչ թե հայկական կողմին, այլ համապատասխան կառույցին, որը ԵԱՀԿ-ն է: «Այս անգամ Ադրբեջանի կողմից նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ հանձնառության խախտում է և այն չի նպաստում տարածաշրջանում խաղաղության ու վստահության մթնոլորտի ձևավորմանը»,- ասաց խոսնակը՝ նշելով, որ վաղը հարցը բարձրացվելու է ԵԱՀԿ-ի շրջանակներում՝ հայկական պատվիրակության կողմից:

«Բականաբար, ռազմական ուժի նմանօրինակ գործողությունները չեն նպաստում խաղաղության մթնոլորտի ձևավորման ադրբեջանական հանձնառության իրականացմանը, որը վերջերս ամրագրվել էր Վիեննայում կայացած գագաթնաժողովի ժամանակ: Մենք վստահ ենք մեր ուժերին և առաջին հերթին ապավինում ենք հենց մեր ուժերին, ինչը թույլ է տալիս հանդես գալ խաղաղության դիրքերից»,- ասաց Ա. Նաղդալյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր