ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ես պատրաստ եմ առաջինը տալ այդ հրաժարականը». Ռուբեն Վարդազարյան
01:30, 22.05.2019 | mamul.am
10701 | 0

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանն, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը դատական համակարգի վերաբերյալ, Հանրայինի եթերում ասել է. «Եթե պարոն Փաշինյանի ելույթի բովանդակությունից պարզ դառնար, որ պահանջվում է բոլոր դատավորների հրաժարականը, ես պատրաստ եմ առաջինը տալ այդ հրաժարականը. անհրաժեշտության դեպքում տալ հրաժարական և իմ համեստ գիտելիքները ներդնել այն դաշտում, որը կօգնի կառուցել նոր դատական համակարգ»:

Վարդազարյանն այն համոզմանն է, որ ներկայիս դատական համակարգում կան շատ խնդիրներ. «Անհրաժեշտ է կառուցել, բարեփոխել կամ ձևափոխել և ունենալ նոր, ավելի լավ, ավելի անկախ, ավելի անաչառ դատական համակարգ»,- ընդգծել է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր