ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Մահվան ելքով վրաերթ Սեբաստիա փողոցում
00:50, 22.05.2019 | mamul.am
7334 | 0

Մայիսի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում Երևանի բնակիչ, 20-ամյա Տիգրան Նալջյանը իր վարած BMW մակնիշի 08 TN 088 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը, որից հետո վարորդը ահազանգել է ոստիկանություն:

Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 67-ամյա Դավիթ Ոսկանյանն էր, ով փաստացի բնակվում էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 17-րդ փողոցում:

Մահվան ելքով վրաերթ Սեբաստիա փողոցում
Մահվան ելքով վրաերթ Սեբաստիա փողոցում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր