ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Եղանակը Հայաստանում և Արցախում
08:25, 22.05.2019 | mamul.am
4594 | 0

Հանրապետության տարածքում`

Մայիսի 22-ը շրջանների զգալի մասում, 23-26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 22-26-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Մայիսի 22-ի կեսօրից հետո սպասվում է, 23-26-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

Եղանակը մայրաքաղաքում

Երևան քաղաքի մայիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

•Օդի առավելագույն ջերմաստիճան` 33.60C (1970 թ.)
•Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.00C (1992 թ.)
•Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.40C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր