ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Շիրակցի տխրահռչակ նախկին պաշտոնյան ԱյԴի բանկին կվճարի 138 հազար դոլար». Գ. Համբարյան
10:00, 22.05.2019 | mamul.am
4289 | 0

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սույն թվականի փետրվարին ԶԼՄ-ներից տեղեկացա, որ Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի նախկին ղեկավար, 20 տարի Շիրակի մարզի հանրակրթության ոլորտը ղեկավարած, Շիրակի պետհամալսարանի սկանդալային նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ֆինանսական վիճակը բավական լուրջ էր և այնքան օրհասական, որ ԱյԴի բանկը դատի էր տվել վերջինիս ու պահանջում էր դատական կարգով վերջինիցս բռնագանձել 137.531.10 ԱՄՆ դոլար...
Datalex.am կայքից տեղեկացա, որ վերջերս Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում ավարտվել է Սահակ Մինասյանի դեմ հայցի քննությունը և ԱյԴի բանկի հայցն ընդդեմ սկանդալային նախկին պաշտոնյայի բավարարվել է... Սահակ Մինասյանը բանկին վճարելու է մոտ 138 հազար ԱՄՆ դոլար, իսկ մինչ պարտքի փակումը Շիրակի պետհամալսարանը ընդամենը 1,6 տարվա տարրականորեն սնանկացրած և բազմաթիվ հակագիտական նախաձեռնությունների հեղինակ Հայաստանի կրթական գործի Կոլումբոսն իր տանը ապրելու է որպես «վարձակալ», քանի որ պարտքի չվճարման դեպքում նրան պատկանող Գյումրիի Նոր Ավան թաղամասում գտնվող տունը, որի շքեղ վերանորոգումը պարոն Մինասյանը նախաձեռնեց 2016թ-ի հուլիսին՝ ՇՊՀ ռեկտորի ԺՊ նշանակվելուց օրեր անց, կանցնի բանկին...
Հուսանք, որ ոչ միայն ԱյԴի բանկին կհաջողվի վերականգնել արդարությունը, այլև ՇՊՀ-ին, որի բյուջեն պարոն Մինասյանը նույնպես փոշիացրեց իր ֆան-ակումբի ներկայացուցիչների հետ, ինչի հետևանքով Շիրակի Մայր բուհը մինչև հիմա ուշքի չի գալիս... Համոզված եմ, որ պարոն Մինասյանին դեռ պատկանող գույքը՝ ՀԷԿ-ը, երևանյան շքեղ բնակարանը,բազմաթիվ տարածքներ և այլ շինություններ կբավարարեն, որ վերջինս փոխհատուցի ՇՊՀ-ին հասցված վնասը...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր