ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մենք պարտավոր ենք աջակցել Փաշինյանին այս օրերին, երբ ցեղասպան ռեժիմի վերադարձի վտանգ կա». Սյուզաննա Սիմոնյան
11:15, 22.05.2019 | mamul.am
8940 | 0

«Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք պարտավոր ենք աջակցել Փաշինյանին այս օրերին, երբ ցեղասպան ռեժիմի վերադարձի վտանգ կա, չնայած որ այս իրավիճակն ստեղծվել է միայն և միայն Փաշինյանի թույլ ղեկավարման, անգործության և նաև հեղափոխությանը սատարող ուժերի կարծիքն անտեսելու և արհամարհելու արդյունքում: Նա ականջալուր չեղավ այս մեկ տարվա ընթացքում այդ ուժերի հորդորներին: Մեր աջակցությունը չպետք է դիտվի որպես դավաճանություն հեղափոխությանը: Հակառակը, մեր աջակցությամբ պետք է պարտավորեցնենք Փաշինյանին գնալ, իրոք, հեղափոխական քայլերի: Սա գրում եմ, քանի որ հիասթափությամբ լի նամակներ եմ ստանում, որտեղ հարցադրում է արվում, թե ինչպե՞ս կարելի է սատարել Փաշինյանին այսքանից հետո, եթե նա ինքը դավաճանեց հեղափոխությանը և չկատարեց մանդատով իրեն տրված պարտականությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր