ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սաշիկը փոխվել ա ԱԱԾ-ի». ի՞նչ է կատարվում Բագրատաշենի մաքսատանը
14:25, 22.05.2019 | mamul.am
28761 | 0

Առևտրականներն ահազանգում էին, որ արդեն մի քանի օր է՝ փակված են Բագրատաշենի մաքսատան անգարում. սահմանապահ զորքերի աշխատակիցները թույլ չեն տալիս դուրս գալ։ Խնդիրը կապված է Թուրքիայից Հայաստան եկած ապրանքի հետ. «Մաքսազերծել են, նորմալ ա եղել, հիմա ազգային անվտանգությունը չգիտենք՝ ինչ ա ման գալիս: Հիմա էլի կշռում են, ինչ են անում... 4 տոննա բեռ ենք ունեցել, բայց ասում են՝ իրենց ասել են ունենք 7 տոննա բեռ: Մեր բեռը նորից ստուգել են, ճիշտ ա եղել էլի, հիմա էլ ասում են՝ անվանումները տվեք, բայց դա անվանումով չի արվում.... Սաշիկը փոխվել ա ԱԱԾ-ի: Պարոն վարչապետ, պարոն Վանեցյան, արթնացեք, ռամիկին մի ճնշեք, ձեր օլիգարխներին ճնշեք, պաշտոնն ուտողներին: Եթե քննեք ու տեսնեք՝ ամսական ինչքան գումար ենք մուծում բյուջե, կասեք՝ լավ, ինչի՞ համար են էս մարդկանց հետևից ընկել»,- ասում էին առևտրականները:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ փաստաբան Նորայր Նորիկյանը քիչ առաջ գրել է. «Այս գիշեր, ժամը 03:00-ի սահմաններում ինձ է դիմել մեր քաղաքացիներից մեկը՝ հայտնելով Բագրատաշենի մաքսակետում տիրող արտակարգ միջադեպի մասին:
Քաղաքացին հայտնել է, որ մաքսակետում 45-ից 50 քաղաքացիների բռնի ուժով արգելափակել են ինչ-որ սահմանափակ տարածքում: Ավելի, քաղաքացիներից մեկը փորձում է ինքնասպանություն գործել:
Առավոտյան ժամը 09.20 րոպեին անձամբ դիմել եմ ՊԵԿ նախագահին՝ հայտնելով ահազանգի մասին: Վերջինս նշել է, որ զբաղվում են խնդրով:
Դատելով մամուլի արձագանքներից՝ խնդիրը կարծեք թե դեռ լուծված չէ: Կարծում եմ, որ պատկան մարմինները պետք է անհապաղ ներկայացնեն, թե ինչ է կատարվել Բագրատաշենի մաքսակետում և ինչու չի լուծվում հարցը»:

Տեսանյութերը՝ Nara Tour-ի էջից
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր