ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Իրավական ի՞նչ հիմքեր կան նման գործելակարգի». Սուրեն Սահակյան
01:10, 23.05.2019 | mamul.am
6720 | 0

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի քաղաքացիները շատ հաճախ ավտոմեքենաներ են գնում ԱՄՆ տեղակայված ավտոաճուրդներից։ Մեքենան գալիս ա Հայաստան, ըստ դրա ինվոյսային արժեքի, տեղի ա ունենում մաքսազերծում։ Աճուրդներ կազմակերպող ընկերությունները միջնորդներ են հանդիսանում վաճառողի և գնորդի, այս դեպքում՝ ՀՀ քաղաքացու միջև։ Այդ ընկերությունները նշված ծառայության համար որոշակի վճար են գանձում, եկամուտ ստանում ու դրանից հարկեր մուծում ԱՄՆ-ում։ Սույն թվականի մայիսի 1-ից ՊԵԿ-ը մի գործելակարգ ա որդեգրել, որ ինվոյսային արժեքի մեջ ա ներառում նաև այդ միջնորդավճարը։ Գուցե ՊԵԿ-ը կարծում ա, որ մենք ամեն մեքենայի հետ նաև ԱՄՆ-ում իրականացված, վերջացած, հարկված ծառայությո՞ւն ենք ներմուծում։ Ի դեպ, այդ ծառայությունն արդեն մի անգամ հարկվում ա, մի անգամ էլ ստեղ ենք ներմուծողներից «քերում»։ Հիմա ուզում եմ հարցնել, թե ի՞նչ իրավական հիմքեր կան նման գործելակարգի, ինչո՞վ ա այն հիմնավորված ընդհանրապես, բացի բյուջե լցնելու մոլուցքը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր