«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել, «Վերջին օրերին հայկական ֆուտբոլում ստեղծած իրադրության շուրջ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը ցանկանում է հայտնել հետևյալը. 2. Ինչ վերաբերում է այս օրերին շրջանառվող բազմաթիվ անհեթեթ բամբասանքներին և ամպագոռգոռ հայտարարություններին, մասնավորապես հնչած «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի և անձամբ պարոն Արթուր Սողոմոնյանի կողմից, կապված «Լոռի» Ֆուտբոլային ակումբին դրամական պարգևավճարներ տալու հետ, ապա ցանկանում ենք ընդգծել, որ դա բացարձակ սուտ է: Դեռ ավելին, ունենալով տեղեկություն, որ «Փյունիկ» Ֆուտբոլային ակումբն ինքն է վերջին տուրերին պարգևավճարներ խոստանում մեր մրցակիցներին, հարիր չենք համարել դրա մասին խոսել, քանի որ յուրաքանչյուր ակումբ ինքն է որոշում, թե ինչ մեթոդներով է նախընտրում լուծել իր խնդիրները: Փակելով այս թեման, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել «Լոռի» Ֆուտբոլային ակումբին ազնիվ ու արժանապատիվ խաղ ցուցադրելու, և արդար խաղի սկզբունքները չդավաճանելու համար: Այսօր, երբ որոշ մարդիկ փորձում են ստվեր նետել հայկական ֆուտբոլի բարի համբավի վրա, «Լոռի» ՖԱ-ն ցույց տվեց, որ հայկական ֆուտբոլը ճիշտ ճանապարհին է և ոչ ոք իրավունք չունի խաղալ հայկական ակումբների բարի անվան հետ: Կարծում ենք, որ «Լոռի» ՖԱ-ի դրսևորած մոտեցումը պետք է օրինակ դառնա հայկական բոլոր ակումբների համար: 3. Կապված մրցավարության հետ պետք է նշենք, որ ամբողջ մրցաշրջանի ընթացքում մեր ակումբը բազմիցս տուժել է մրցավարների սխալ որոշումներից, և, չնայած դրան, մենք հասկանում ենք, որ դա ֆուտբոլի բաղկացուցիչ մասերից է, և նման դեպքերին միշտ արձագանքել ենք արժանապատիվ կերպով, և չենք փորձել մեղավորներ փնտրել այլ ակումբներում: Միևնույն ժամանակ, ողջունում ենք ՀՖՖ որոշումը առաջնության վերջին տուրերի սպասարկումը վստահել օտարերկրացի մրցավարներին»: |