ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Լոռի»-ն հայտարարություն է տարածել
19:20, 22.05.2019 | mamul.am
2294 | 0

«Լոռի» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել․ «Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ, վերջին օրերին հանրության կողմից ամենաշատ քննարկվող թեմաներից «Լոռի» - «Փյունիկ» հանդիպման հետ կապված իրադարձություններն են։ Պաշտոնական և սոցիալական կայքերի հարթակներում քննարկվում են մրցավարի գործողությունները և այն, որ «Լոռի»-ն «Փյունիկ»-ի դեմ խաղում մոտիվացված է եղել չեմպիոնության հավակնորդ այլ ակումբի կողմից։

Այս կապակցությամբ ֆուտբոլային հանրությանը պաշտոնապես տեղեկացնում ենք.

1. «Լոռի» Ֆուտբոլային ակումբը, հարգելով ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ հիմնարար սկզբունքները, պաշտոնապես հայտարարում է, որ «Փյունիկ»-ի դեմ հանդիպմանը խաղադաշտ է մտնել բացառապես ազնիվ մրցակցային սկզբունքներով և առաջնորդվել է միայն սեփական միավորների պաշարը ավելացնելու ցանկությամբ։

2. «Լոռի» ակումբին անհնար է շահագրգռել ֆինանսական որևէ չափանիշներով։

3. Ինչ վերաբերում է մրցավարությանը, որի գործողությունները 11 մետրանոցի որոշման հետ կապված վրդովմունք է առաջացրել, պետք է քննվի ՀՖՖ-ի կողմից։ Հատկանշական է, որ ամբողջ մրցաշրջանի ընթացքում բազմաթիվ անգամներ հենց «Լոռի»-ն է տուժել մրցավարների ակնհայտ սխալներից. հենց նույն «Փյունիկ»-ի հետ խաղում մրցավարների անհիմն որոշումները ակնհայտ ազդեցին խաղի ելքի վրա։

4. Միևնույն ժամանակ «Փյունիկ» ակումբի նախագահին հորդորում ենք լրջանալ և դուրս գալ դավադրությունների տեսության նեղ շրջանակից, հատկապես երբ սոցիալական ցանցերում անհիմն մեղադրանքներ է հնչեցնում «Լոռի» ակումբի իբրև թե ստացած մեծ պարգևավճարների մասին:

5. «Լոռի»-ն երբեք չի խուսափում արդար որոշումներից, և զրպարտության դիմաց պաշտոնական ներողություն խնդրելուց հետո «Փյունիկ»-ը կարող է վստահ լինել, որ պատրաստ ենք ընդունել ՀՖՖ ցանկացած որոշում՝ ընդհուպ քննարկել հանդիպման վերախաղարկումը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր