Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.13, EUR 525.98, RUB 7.47, GBP 596.40
+18 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+21 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Օրական մոտ 1 մլրդ դրամի խաղադրույք է կատարվում. պետք է մաքրել երկիրն այս չարիքից». վարչապետի խորհրդական
19:50, 22.05.2019

ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018թ կատարվել է 300 մլրդ դրամի խաղադրույք՝ 2010թ 14 մլրդ դրամի փոխարեն: Այսինքն 8 տարում 20 անգամ ավելի խաղադրույք է կատարվում՝ օրական մոտ 1 մլրդ դրամի:

Ազգային Ժողովում քննարկվում է բուքմեյքերական գրասենյակների մասնակի փակման տարբերակը, թողնելով օնլայն տարբերակը, որը չի տալու որևէ արդյունք: Այս տեմպերով աճը մի քանի տարի անց ձնագնդիկի պես կլանելու է ամբողջ հանրությանը:

Այս խնդրի լուծումը պետք է լինի հեղափոխական՝ մաքրել երկիրը նման չարիքից: Երրորդ ճանապարհ չկա»,

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր