Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Ավագանու նիստին կրկին ահազանգեցի կայանատեղիների զավթման, սխալ կայանման մասին՝ փաստելով, որ մեր ջանքերը ապարդյուն են, եթե այս հարցում հետևողականություն չլինի իրավասու մարմնի կողմից: Երկրորդ խնդիրը, որը կարևորում եմ և լուծումը օրհասական համարում, տրանսպորտի կայանումն է կանգառից դուրս՝ երկրորդ, երբեմն նաև երրորդ գծում, ինչը ոչ միայն խոչընդոտում է երթևեկության ընթացքին, այլ վտանգում մարդկանց կյանքը: |