Իրենց բռնարար հորը դանակի բազմաթիվ հարվածներով սպանած Խաչատուրյան քույրերը հրաժարվել են իրենց հոր ժառանգությունից և հայտարարել, որ չեն ուզում ոչ մի ընդհանուր բան ունենալ ոչ նրա, ոչ էլ նրա հարազատների հետ: Այս մասին հայտարարել է նրանց փաստաբանը: «Դուստրերը չեն հավակնում ոʹչ բնակարանին, ոʹչ ինչ-որ ֆինանսական եկամուտի, ոչնչի: Նրանք նաև չեն ուզում ոչ մի ընդհանուր բան ունենալ իրենց հոր հարազատների հետ»,- ասել է փաստաբանը: Նա նաև նշել է, որ իրենք ցանկանում են վերափոխել գործը՝ քույրերին մեղադրյալի կարգավիճակից տեղափոխելով զոհի կարգավիճակ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի Բասմանի դատարանն ազատ է արձակել հայրասպանության համար մեղադրվող Խաչատուրյան 3 քույրերին: Հիշեցնենք, որ Խաչատուրյան քույրերին կալանավորել են 2018-ի օգոստոսի սկզբին: Նրանք խոստովանական ցուցմունք են տվել, որ դանակի բազմաթիվ հարվածներով սպանել են իրենց հորն, ով բազմիցս նրանց ենթարկել է ֆիզիկական ու սեռական բռնության: |