ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ի՞նչ է սա՝ դեղնակտուցների ապստամբությո՞ւն, թե՞ լակոտապետության հաստատում». Լևոն Ջավախյան
10:30, 23.05.2019 | mamul.am
5249 | 0

Գրող Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս ու՞ր ենք գնում... Երբ նորաթուխ ջահելը ձայն է բարձրացնում պատկառելի Հենրիկ Հովհաննիսյանի վրա, երբ վաստակաշատ պրոֆեսորը՝ Ռուբեն Բաբայանը, նեղսրտած, այլևս չի ուզում դասավանդել հարազատ բուհում, երբ տասնամյակներ շարունակ անբիծ աշխատած ազնվաբարո կինը՝ Լիլիթ Արզումանյանը, հուսահատ, ուզում է լքել իր պաշտոնը, երբ արյուն կոխած աչքերով ուսանողները, դեռևս կյանքում ոչինչ չարած, իրենց տերն են համարում ամեն ինչի... Էս ո՞ւր ենք գնում... այլևս ուսանողնե՞րն են մեզ դաս տալու... Ի՞նչ է սա՝ դեղնակտուցների ապստամբությո՞ւն, թե՞ լակոտապետության հաստատում... Ո՞վ է սրանց տերը, ընտանի՞քը, որտեղ դաստիարակություն չեն ստացել, թե՞ Աստված՝ ում չեն հավատում... Այս կինոն, ես կասեի նաև թատրոնն, այլևս անտանելի է...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր