ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների մասով
11:20, 23.05.2019 | mamul.am
6337 | 0

Պետական վերահսկողական ծառայության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է՝ 2019-ի մայիսի 7-ից սկսած ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում ՀՀ ոստիկանությունում՝ կապված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ։ Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ։ Ուսումնասիրությունները գտնվում են ամփոփման փուլում։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն առավել բովանդակային պարզաբանում կներկայացնի ուսումնասիրությունների ամփոփումն ավարտելուց հետո»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր