ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Մեկնարկել են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
15:30, 23.05.2019 | mamul.am
8604 | 0

Նիդերլանդները դարձել է ԵՄ-ի առաջին երկիրը, որտեղ սկսվել են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները: Deutsche Welle-ի հաղորդմամբ, առավոտյան 5:00-ից Ամստերդամի օդանավակայանում բացվել է առաջին ընտրատեղամասը: Նիդերլանդներում մոտ 13 մլն մարդ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի: Ընտրատեղամասերը փակվելու են 21:00-ին: Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն կիրակի, երբ ավարտվեն նաև ԵՄ-ի մյուս երկրներում անցկացվող ընտրությունները: Հինգշաբթի Եվրոպական խորհրդարանի ընտրությունները կանցկացվեն նաև Մեծ Բրիտանիայում՝ չնայած այն հանգամանքին, որ այդ երկիրը պատրաստվում է դուրս գալ ԵՄ-ի կազմից: Ուրբաթ ընտրություններին կմասնակցեն նաև Իռլանդիայի և Չեխիայի բնակիչները, իսկ մայիսի 25-ին՝ Լատվիայի, Մալթայի և Սլովակիայի քաղաքացիները: ԵՄ անդամ մյուս երկրներում ընտրություններն անցկացվելու են մայիսի 26-ին: ԵՄ-ի 28 երկրներում ընտրելու իրավունք ունի 426 մլն քաղաքացի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր