ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Գյումրու դրամատիկական թատրոնը 154 տարեկան է
16:30, 23.05.2019 | mamul.am
3779 | 0

«Մայիսի 23-ը մեր և ձեր թատրոնի ծննդյան օրն է»,- ֆեյսբուքյան էջում տարածել է Գյումրու պետական դրամատիկական թատրոնը. «...1865 թվականի մայիսի 23-ին առաջին անգամ վեր բարձրացավ քաղաքային ակումբի վարագույրը. ալեքպոլյան նորաստեղծ թատերախումբը հանդիսատեսին ներկայացրեց իր անդրանիկ բեմադրությունը՝ Հ.Կարինյանի «Շուշանիկ» պատմական ողբերգությունը։ Ժամանակի մամուլն այսպես արխիվացրեց այդ կարևորագույն օրը քաղաքի պատմության մեջ. «Կլուբի 125 տեղանոց դահլիճը լեփ-լեցուն էր երկսեռ հանդիսականով:
Այսպիսով 1865 թվականի մայիսի 23-ը ժողովրդական ցնծության օր էր Ալեքսանդրապոլում...»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր