ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Հանրային քննարկման է դրված Բաղրամյան 26-ը «Հանրապետության տուն» կոչելու նախագիծը
17:15, 23.05.2019 | mamul.am
2889 | 0

Կադաստրի կոմիտեի ֆեյսբուքյան էջում գրված է. «Հանրային քննարկման է դրված Բաղրամյան 26 շենքը «Հանրապետության տուն» կոչելու նախագիծը. Երևանի քաղաքապետարանը հանրային քննարկման է դրել Երևանի Բաղրամյան պողոտայի 26/1 հասցեում գտնվող՝ Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշման նախագիծը (https://www.e-draft.am/projects/1709/about): Հաշվի առնելով, որ Կադաստրի կոմիտեն նաև աշխարհագրական անվանումների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինն է՝ նախագիծն ուղարկվել է նաև Կոմիտե, որն առաջարկել է հարցը դնել հանրային, ինչպես նաև ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովում քննարկման։ Անվանակոչման խնդրանքով քաղաքապետարան է դիմել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Ծրագրվում է շենքի դահլիճներում, ինչպես նաև հարակից տարածքներում, իրականացնել մշակութային իջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր