ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Եթե լծակ չկա վարչապետի ձեռքում, միակ ելքը մնում է ժողովրդի ճնշումը». Ստյոպա Սաֆարյան
16:10, 23.05.2019 | mamul.am
5338 | 0

Արդեն հայտնել էինք, որ «Ո՛չ Սերժի դատարաններին» նախաձեռնության և «Հասարակական առաջընթաց» ՀԿ անդամները շրջափակել են ԲԴԽ շենքը՝ պահանջելով Գագիկ Հարությունյանի հրաժարականը: Ակցիայի մասնակիցներին միացել է նաև Ստյոպա Սաֆարյանը: «Միակ ելքն այս մարդկանց արագ ազատելն է զբաղեցրած պաշտոններից: Ժողովուրդը միակ ուժն է, որն իրավունք ունի իրեն պատկանող իշխանությունն իրացնել այնպես, ինչպես ինքն է պահանջում: Ժողովրդի պահանջն այն չէ, որ արդարադատություն իրականացվի իր ուզած ձևով, այլ՝ օրենքներով... Ժողովրդի մեջ տարածել են միֆ, որ Ն. Փաշինյանը սուպերվարչապետ է, բայց սուպերվարչապետը լիազորություն չունի սրանցից ազատվելու, բա էլ ի՞նչ սուպերվարչապետ: Դատական իշխանությունը բոլորից անկախ է, բայց անկախ չէ նախկին տերերից: Եթե լծակ չկա վարչապետի ձեռքում, միակ ելքը մնում է ժողովրդի ճնշումը՝ պահանջով, որ լքեն շենքը»,- ասաց Սաֆարյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր