ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Թող ինձ ների Սանասարյան Դավիթը, բայց նա պարտվեց». Վահրամ Թոքմաջյան
20:20, 23.05.2019 | mamul.am
5886 | 0

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արամ Սիմոնյան.
Պետք չկա խանդավառության մեջ հայտնվել Սիմոնյանի հրաժարականից: Մարդն ասել էր, որ մինչ 100-ամյակը չանի՝ չի գնալու: Արեց ու գնաց:
Հարցն այլ է: Սիմոնյանը լակմուս է դառնում սույն պարագայում: Կառավարությունը և ԱԺ-ն դեռ իշխանություն չէ: Իշխանությունն այլ գործիքակազմ է յուր ինստիտուտներով: Սիմոնյանը միայնակ պայքարեց ու, ներեցեք, ինչ-որ չափով հաղթող դուրս եկավ: Թող ինձ ների Սանասարյան Դավիթը, բայց նա պարտվեց այդ լրջագույն պատերազմում:
ԵՊՀ-ն 100 տարեկան է: Ավելի մեծ, քան ՀՀ վերջին երկու պետությունները միասին վերցրած: Դա ենթադրում է որոշակի մշակույթ, արժեքների ու համագործակցության ինստիտուտներ՝ անկախ ներքին տարակարծություններից:
Լավ է, որ Արամ Սիմոնյանը գնաց: Սակայն դա չի նշանակում, որ ԵՊՀ խնդիրները վերացան: Դա չի նշանակում, որ իմ բուհը դասվեց լավագույն 100-ի շարքում:
ԵՊՀ-ն կարիք ունի խորքային բարեփոխումների ու լրջագույն ռեստավրացիայի: Ես չգիտեմ, թե հաջորդն ով է: Բայց գիտեմ, որ տարբեր խողովակներով բողոքողները և նույն Սիմոնյանի ոտքի տակ քանդողները, բնավ չէին առաջնորդվում համալասարանաստեղծ ազնիվ մղումներով: Խոսքս բնավ չի վերաբերում «Ռեստարտ» պատվախնդիր շարժմանը:

Խոսքս վերաբերվում է պատեհապաշտների ու քաղաքական ցածր սոցիալական վարքագիծ ունեցող այն սուբյեկտներին, որոնք պատրաստ են պառկել ցանկացած իշխանության տակ:
Այս պարագայում, կառավարությունը լրջագույն խնդիր ունի: Լինել աչալուրջ, որպեսզի որոշակի դուրսպրծուկներ չկարողանան ՀՀ մայր բուհում իշխանություն զավթել: Լինի աչալուրջ, որպեսզի ԵՊՀ-ում լինեն իրական ռեֆորմներ, և այն իրապես դառնա մեր ինտելեկտուալ էլիտայի շարժիչը
Հաղթանակն առայժմ անտեր է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր