ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Ինչո՞ւ է լրջագույն խնդիրների առաջ կանգնել չինական Huawei-ը
01:05, 24.05.2019 | mamul.am
3147 | 0

Չինական սմարթֆոնների Huawei ապրանքանիշը, որ մայիսի սկզբներին, ըստ Bloomberg-ի՝ առաջ էր անցել անգամ Apple-ից, այսօր լրջագույն խնդիրների առաջ է կանգնել: Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի ու Ճապոնիայի բջջային կապի 4 խոշոր ընկերություններ դադարեցրել են իրենց ցանցերում Huawei-ի սարքերի վաճառքը։ Բացի այդ, Huawei-ի ու նրա խմբի մեջ մտնող 68 ընկերությունների հետ համագործակցությունը դադարեցրել են նաև Panasonic-ն ու Vodafone-ը, Intel-ն ու Qualcomm-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Google-ը սահմանափակել է Huawei սմարթֆոնների նոր նմուշների՝ Google-ի որոշ հավելվածներ մուտք գործելու հնարավորությունը:

Սակայն սա էլ դեռ ամենը չէ: Վերջին օրերին Huawei-համար ամենածանր հարվածը դարձել է մոբիլ սարքերի պրոցեսորների արտադրության առաջատար բրիտանական ARM ընկերության որոշումը, համաձայն որի՝ դադարեցնում է Huawei-ի հետ իր համագործակցությունը: Այնինչ չինական ընկերությունն իր սարքերում օգտագործում է հենց այդ ընկերության պրոցեսորները:

Huawei-ի խնդիրներն սկսվեցին, երբ Ավստրալիայի, ապա ԱՄՆ-ի կառավարությունների մասնագետները անվտանգության լրջագույն խնդիրներ հայտնաբերեցին Huawei-ի 5G modem-ներում: Կիբերմասնագետները գտնում ենոր դրանք միտումնավոր թողնված սողանցքներ են՝ մշակված Չինաստանի կառավարության կողմից, որ այդ երկրի ցանցահենները հնարավորություն ունենան դրանց միջոցով միտք գործել Huawei-ի սարքերով կառավարվող ցանցեր ու գողանալ անհրաժեշտ տնտեսական, տեխնոլոգիական ռազմական կամ այլ նշանակության տեղեկատվություն։

Չինաստանն ընկերության դեմ ուղղված հարձակումները համարում է անբարեխիղճ մրցակցության նշան, ինչը կարող է վատ անդրադառնալ Պեկինի և Վաշինգթոնի հարաբերությունների վրա, քանի որ Huawei Technologies-ն աշխարհում սմարթֆոններ արտադրող երրորդ խոշորագույն ընկերությունն է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր