ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ճիշտ կլիներ՝ ԲԴԽ-ն իր ողջ կազմով հրաժարական տար». Հրանուշ Խառատյան
12:40, 24.05.2019 | mamul.am
4106 | 0

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտ կլիներ՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր ողջ կազմով հրաժարական տար: Չգիտեմ՝ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել դատական համակարգի նկատմամբ համարյա բացարձակ անվստահութան (սա ապրիլի 10-ին հենց Գագիկ Հարությունյանի տված գնահատականն է) այս ճգնաժամային պահին պատասխանատվությունից խուսափելո՞ւ համար, թե՞ իրեն զոհ ներկայացնելով հետո հայտարարելու է, որ հարկադիր հրաժարական է և հրաժարական է տվել քաղաքական ճնշման տակ: Տեսնենք՝ նրա հրաժարականով դատական համակարգում իրավիճակ կփոխվի՞, ինչում անձամբ ես կասկածում եմ, քանի դեռ ԲԴԽ-ն իր կազմով նույնն է մնում: Դա կախված կլինի նաև ԲԴԽ-ի նոր նախագահի անձից: Մեզ, իմ կարծիքով, խիստ անհրաժեշտ է իշխանության մյուս թևերից իսկապե՛ս անկախ, միայն օրենքի իրավունքով աշխատող դատական իշխանություն, որը կարողանա հակակշռել ընթացքիկ ցանկացած իշխանության աչառություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր