ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Աննա Հակոբյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին
13:00, 24.05.2019 | mamul.am
9435 | 0

Աննա Հակոբյանն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական մեդիա ֆորումին, որի շրջանակներում էլ պատասխանել է ԼՂ հակամարտությանն առնչվող ադրբեջանցի լրագրողի հնչեցրած հարցին:

Լրագրողը հարցրել է, թե ինչպես է վարչապետն իր որդուն ծառայության ուղարկել Արցախ, այն դեպքում, երբ այն միջազգայնորեն չի ճանաչվել որպես Հայաստանի տարածք: Ադրբեջանցին ցանկացել է շարունակել, բայց նրան հատկացված ժամանակն սպառվել է ու խոսափողն անջատել են:

«Ես այստեղ եմ որպես կին և մայր և իմ կոչը, ուղերձս հղում եմ որպես կին և մայր: Ես ուզում եմ ասել, որ պատերազմը դեռ ավարտված չէ, այդ պատճառով էլ մեր որդին ծառայում է Լեռնային Ղարաբաղի բանակում»,- ասել է Աննա Հակոբյանը՝ ավելացնելով, որ կողմերը պետք է մտածեն պատերազմը բանակցությունների միջոցով կարգավորելու մասին: Հակոբյանը նաև հիշեցրել է, որ 2016թ. հենց ադրբեջանցիներն են սանձազերծել ապրիլյան պատերազմը, որի հետևանքով երկու կողմերից էլ հարյուրավոր երիտասարդներ են զոհվել: Ընդգծելով Իլհամ Ալիևի թշնամական ուղերձներն ու ելույթները՝ վարչապետի կինը նշել է, որ պետք է հրաժարվել ատելությունից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր