ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Նրա սաները կտա՞ն հրաժարական, թե՞ կշարունակվի նենգադուլների նուրբ արվեստը». Նարինե Դիլբարյան
04:30, 25.05.2019 | mamul.am
3966 | 0

Լեզվաբան Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրաժարականների շքերթը կարծես մայիսյան է, Գագիկ Հարությունյանի դարաշրջանը փակվում է, գրեթե անհավատալի լուր, անխորտակելի գործիչ, որն ունի բազում սահմանադրական խախտումների բանալիներ, բայց երբեք դրանցից չի օգտվել, միշտ փակ է պահել բարձրագույն օրինականության դուռը: Նա այսօր հրաժարական տվեց՝ իր աշխատանքի աննպատակահարմարության փիլիսոփայական ձևակերպմամբ, չարձանագրեց, թե ինքը սխալվել է, իր ընդդիմախոսները ճիշտ են: Խոստացավ հաջորդիվ Արցախից Հայաստան խոսել, մեզ մաղթեց այն, ինչ ի պաշտոնե պետք է աներ իր մակարդակի գործիչը, բայց այդպես էլ հետևողականորեն չարեց՝ իրավական պետությանը պատշաճող անկախ դատական իշխանության կայացում: Ուստի կարևորը դեռ առջևում է: Գագիկ Հարությունյանի գործելաոճը, նրա սաները կտա՞ն հրաժարական, թե՞ կշարունակվի նենգադուլների նուրբ արվեստը...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր