ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել է Եվրոպական խաղերին հայտավորված բռնցքամարտիկների անունները
15:25, 24.05.2019 | mamul.am
2534 | 0

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել է Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին հայտավորված բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը։

«Հայտերն արդեն ուղարկված են։ Երկրորդ Եվրոպական խաղերին Հայաստանը կներկայանա հետևյալ կազմով.

Արթուր Հովհաննիսյան (49 կգ), Բարեղամ Հարությունյան (52 կգ), Ժիրայր Սարգսյան (56 կգ), Կարեն Տոնականյան/Հրայր Շահվերդյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Գուրգեն Մադոյան (69 կգ), Արման Դարչինյան (75 կգ), Գոռ Ներսեսյան (81 կգ), Հենրիկ Սարգսյան (91 կգ), Գուրգեն Հովհաննիսյան (+91 կգ): 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը խաղերին մասնակցում է անվանական հրավերով: Մրցատեղի կմեկնեն բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը և մարզիչներ Ռաֆիկ Մեհրաբյանն ու Ռոբերտ Պետրոսյանը»,- նշել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր