ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը»
17:25, 25.05.2019 | mamul.am
2165 | 0

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 27-ից հունիսի 15-ը կկայանա «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը»:
Իր տեսակով հայ երաժշտարվեստում միակ փառատոնի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդ կոմպոզիտորներին ներկայացնելու իրենց ստեղծագործությունները մեկ միասնական հարթակի շրջանակում, հաղորդակից լինելու միմյանց, ինչպես նաև օգնել և օժանդակել նրանց հանրայնացնելու իրենց արվեստը:
Փառատոնի ընթացքում կհնչեն երկու տասնյակ հեղինակների կամերային ստեղծագործություններ:
Փառատոնի բացման համերգը կկայանա մայիսի 27-ին, ժամը 19:00-ին, ՀԲԸՄ համերգասրահում. կհնչեն Դ. Բալասանյանի, Ա. Մնացականյանի, Ա. Մարտիրոսյանի, Ա. Հարությունյանի, Ա. Բաբաջանյանի, Ս. Աղամալյանի, Ք. Գրիգորյանի, Ա. Խանլարիի դաշնամուրային ստեղծագործությունները:
Հունիսի 8-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակուստիկ լաբորատորիայում կկայանա իմպրովիզացիոն երաժշտության երեկո. կմասնակցեն Դ. Բալասանյանը, Հ. Հակոբյանը, Մ. Դոլմազյանը և Վ. Հարությունյանը:
Փառատոնը կեզրափակվի հունիսի 15-ին, ժամը 19:00-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կայանալիք կամերային երաժշտության համերգով. կհնչեն Ա. Բաբաջանյանի, Ա. Գրիգորյանի, Ջ. Մինասյանի, Մ. Առակյանի, Տ. Համբարյանի, Հ. Հակոբյանի, Դ. Բալասանյանի, Է. Յոլչյանի, Ա. Հարությունյանի և Ն. Երեմյանի կամերային ստեղծագործությունները:
Մուտքն ազատ է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր